|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի` ազգությամբ հրեա մի քանի պատգամավորներ սպառնալիքներով նամակներ են ստացել: Նրանցից պահանջում են լքել երկիրը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով Vesti.ua-ն:
Նամակներում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի' Շմուլ (հրեաների ժարգոնային անվանումը), դուք ապրում եք Ուկրաինայում և ուտում ուկրաինական սալը: Մենք շատ ուրախ ենք ձեզ համար, քանի դեռ ամեն ինչ հանգիստ է, սակայն հանգստությունն ու խաղաղությունը ձեզ համար երկար չեն տևի: Հավաքեք ձեր իրերը և մաքրվեք այստեղից, քանի դեռ ուշ չէ»: