Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները պետք է լինեն ոչ թե երկու համայնքների, այլ երկու պետությունների միջև: Թուրքական կողմը վճռական է տրամադրված՝ կանխելու երրորդ կողմերի միջամտությունն այս հարցում: Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից հետո:
«Ցանկացած բանակցություն (Կիպրոսի վերաբերյալ), առանց երաշխավորելու Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքները, դատապարտված է ձախողման: Սա պարզապես ժամանակի կորուստ է»,- շեշտել է թուրք առաջնորդը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, Կիպրոսը (բառացի օգտագործել է «Հարավային Կիպրոս» կեղծ տերմինը) չի կարողանա մտնել ՆԱՏՕ:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան առաջարկել է Կիպրոսին՝ բաժանել ջրային ռեսուրսները և այս նախագիծն անվանել «Խաղաղության աղբյուր», բայց հակառակ կողմը մերժել է:
Խոսելով «ուրվականների քաղաք» Վարոշայի (թրք. Մարաշ) բացման մասին` Էրդողանը նշել է, որ Կիպրոսի երկու ժողովուրդների համար շահավետ այս նախաձեռնությունը սև PR դարձնելու փորձերն ապարդյուն են:
Նա նաև խոստացել է շարունակել աջակցել սիրիացի փախստականներին: «Քանի դեռ մենք ղեկավարում ենք Թուրքիան, մենք կպաշտպանենք նրանց, ովքեր ապաստան են գտել մեր երկրում՝ փախչելով մարդասպաններից»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարությունը բանակցություններ է վարում միգրանտների խնդրի շուրջ, մասնավորապես՝ Աֆղանստանի բարձրագույն ղեկավարության հետ: «Մենք ցանկանում ենք, որ նրանք մասնակցեն այս գործընթացին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: