|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ալժիրում եւ Նիգերում խոշոր ահաբեկչությունների կազմակերպիչ Մոհտար Բելմոհտարին հեռացրել են «Ալ Քաիդա»-ի շարքերից կարգապահական խախտումների համար: Բանն այն է, որ նա չի պատասխանել զանգերին, չի ներկայացել հանդիպումների, զեկուցագրեր չի ներկայացրել ծախսերի մասին եւ չի կատարել հրամանները. տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով Տիմբուկտուում հայտնաբերված մի նամակ, որում Մագրիբի երկրներում «Ալ Քաիդա»-ի ղեկավար մարմնի` Շուրայի 14 անդամները տեղեկացնում են, որ Բելմոհտարը, զգալի ռեսուրսներով ունենալով, ոչ մի զգալի գործողություն չի իրականացրել:
Նամակը թվագրվում է 2012-ի հոկտեմբերով: Դրանից հետո ահաբեկիչը ստեղծել է իր ահաբեկչական կազմակերպությունը` «Արյամբ ստորագրողներ», որը 2013-ի հունվարին ստանձնեց Ալժիրի գազամշակման գործարանում պատանդ վերցնելու գործողությունը, իսկ մայիսին` կրկնակի ահաբեկչությունը Նիգերում: