Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Օրեր առաջ առևանգված հալեպահայ մտավորական և գրող Հակոբ Միքայելյանն ազատ է արձակվել և այժմ գտնվում է հարազատների մոտ: Տեղեկությունը հաստատել է Բերիո թեմի ֆեյսբուքյան էջը:
Սիրիահայ համայնքի առաջատար դեմքերից՝ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հալեպի շրջանային վարչության ատենապետ, գրող, ուսուցիչ, 70-ամյա Հակոբ Միքայելյանն առևանգվել էր իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից:
Հալեպից Բեյրութ ուղևորվելու ճանապարհին ավտոբուսը կանգնեցվել էր խմբավորման ստեղծած բարիկադի մոտ։ Միքայելյանն իջեցվել էր ավտոբուսից, ինչից հետո թույլատրվել էր, որ մյուս ուղևորները շարունակեն ճանապարհը։
Ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ զինյալ խումբը նրան մեղադրել էր «ռեժիմի կողմնակից լինելու», «ռեժիմի կողմնակիցների երթին մասնակցելու» համար ու դատապարտել 3 ամսվա ազատազրկման: