| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոռու մարզի Տաշիր քաղաքի մանկապարտեզներից մեկը տարածքի ամենահին շինություններից է և կրում է ժամանակի կնիքը. քաղաքաշինական մասնագիտական փորձաքննության արդյունքում մանկապարտեզի շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարավտանգ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ նաև դպրոցականները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ըստ աշակերտների թվի, նրանց կողմից ֆինանսավորվել են թիվ 32 ընտրատարածքի բոլոր 55 դպրոցների շրջանավարտները` Վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին նվիրվելիք մեքենաներին, ապա արդեն իսկ կնքվել են մեքենաների ձեռքբերման համապատասխան պայմանագրերը, և հունիսի սկզբներին այդ մեքենաները կհանձնվեն բանակին: Մեքենաների մակնիշներն ընտրվել են բացառապես ՀՀ ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
Իսկ հունիսի վերջին կիրականացվի ևս մեկ ավանդական դարձած ծրագիր. բարեգործական հիմնադրամի կողմից իրենց բանկային անհատական քարտերը կստանան ՀՀ մանկատների շրջանավարտները՝ որպես իրենց ինքնուրույն առաջին քայլերում աջակցություն: Քարտերի գումարների մասին կիրազեկվի լրացուցիչ: