|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 17-ին` ժամը 01.13-ին, ՍՊԾ -ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում` 3-4 բալ, Ագարակ քաղաքում` 3-4 բալ, Վանաձոր քաղաքում` 2-3 բալ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ: