կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 14:52
Առանց Կատեգորիա

Բալերի կռիվ` պետական մակարդակով

Բալերի կռիվ` պետական մակարդակով

«Եվրատեսիլ 2013»-ում Ադրբեջանի կողմից Ռուսաստանի մասնակցին տված ձայների անհետացումը հասել է պաշտոնական մակարդակում հարաբերությունների պարզման. հաղորդում է Newsru.com-ը:

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ փաստն անընդունելի է համարել և ասել, որ դա անպատասխան չի մնա:

 

«Որ մեր մասնակցի տասը բալը գողացել են, դա չի ուրախացնում` առաջին հերթին, հաշվի առնելով այն, թե ինչպես է մրցույթը կազմակերպվել: Մենք Էլմար Մամեդյարովի հետ պայմանավորվել ենք, որ երբ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը կգտնի սպառիչ բացատրությունների ստացման իրավական ուղիները, մենք կհամաձայնեցնեք մեր համատեղ անելիքները, որպեսզի այդ վրդովեցուցիչ քայլն անպատասխան չմնա»,- հայտարարել է Լավրովը:

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի` մայիսի 18-ին կայացած եզրափակիչում Ռուսաստանը Ադրբեջանի ներկայացուցչին տվել էր առավելագույն` 12 միավոր, մինչդեռ Ադրբեջանից ստացել 0 միավոր: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր ձայների վերահաշվարկ կատարել` պարզելու համար, թե ինչու է Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան Ադրբեջանից զրո միավոր ստացել: Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլօղլին հայտարարել էր, թե իրականում Ադրբեջանը Ռուսաստանին 10 բալ է տվել: