Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, նշեց, որ վարչապետի ելույթն անկեղծ չէ, նրա կառավարած տարիները ձախողված տարիներ էին բոլորիս համար, ժողովուրդն ասում է, որ կառավարությունը «քցող է»: «Էլի եկեք եք, խաբում եք, ինչո՞ւ եք խաբում»,- հետաքրքրվեց Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից:
Ի պատասխան, Տիգրան Սարգսյանը վստահեցրեց. «Երբեւիցե մենք ձեզ չենք խաբել»: Նա ընդգծեց, որ թեեւ անկեղծության դրսեւորումը չափազանց կարեւոր է, բայց Փոստանջյանի «անկեղծությունը» նպատակաուղղված է վիրավորանք հասցնելուն, ինչը անընդունելի է:
Փոստանջյանն անդրադարձել էր կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի բնակիչներին, ովքեր փակել են Երեւան-Արմավիր մայրուղին: Վարչապետը հայտարարեց, որ կարկտի առաջին օրվանից հարցով զբաղվում են, հստակ հանձնարարականներ են տրվել, հիմա արձանագրում են, թե ինչ վնասներ են կրել գյուղացիները: «Փոխհատուցում չի լինելու, լինելու է օգնություն: Անգամ աշխարհի զարգացած երկրները չեն կարող փոխհատուցել, օգնում են: Մեր մոտեցումն էլ այդպիսին է»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Խոսելով սպանված զինծառայողի դին կառավարության մոտ բերելու պատմության մասին` վարչապետը հայտարարեց, որ այդ օրը ինքը գտնվել է կառավարության շենքում, խնդրել է, որ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներից պատվիրակություն կազմվի, որ ընդունի նրանց: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իր այդ առաջարկությունը չի ընդունվել ակցիայի մասնակիցների կողմից, քանի որ նման աշխատաոճ չէին ուզում, այլ ուզում էին քաղաքական ակցիա:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դեպքի առնչությամբ ԶՈՒ որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, բայցեւ հավելեց, որ պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազը, որին «խարդախ դատախազ» որակեց եւ նշեց, որ նա էլ պետք է հրաժարական տա:
Տիգրան Սարգսյանը հորդորեց ԱԺ նիստերի դահլիճում զգուշավոր լինել գնահատականներ տալիս: