Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Զարուհու ուղևորությունների հարցով ես չեմ զբաղվում, ես նրանից տեղյակ չեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԵԽԽՎ հայկական պավիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը չգնաց Ստրասբուրգ:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ գնալու է Ստրասբուրգ և համոզելու է առնվազն տասը պատգամավորի` վիճարկել հայկական պատվիրակության կազմը: Հարությունյանը նշեց, որ եթե անգամ վիճարկվեր հայկական պատվիրակության կազմը, ինքը ջանք չէր գործադրելու հակառակն ապացուցելու ուղղությամբ, որովհետև գիտեր, որ անգամ այդ վիճարկումը վատ ավարտ չէր ունենալու, և ոչինչ չի փոխվելու:
«Փոստանջյանը հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու և ձեռնպահ մնաց այդ հարցը բարձրաձայնելուց»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա ներկայացրեց պատվիրակության կազմի վիճարկման գործընթացը: Երբ սկսվում է նիստը, առաջին հարցը պատվիրակությունների լիազորությունների ճանաչումն է: Հարց է տրվում` կա՞ առարկություն, և եթե տասը պատգամավոր կանգնեն ու ասեն, որ վիճարկում են ինչ-որ երկրի պատվիրակության կազմը, ապա այն ավտոմատ ուղղվում է կանոնակարգային հանձնաժողով, որն ինքնուրույն ոչինչ չի կարող որոշել:
«Եթե որևէ պատգամավոր չի բարձրացել ու չի վիճարկել այդ հարցը, ուրեմն հարցը չի բարձրացվում: Որևէ պատգամավոր չի վիճարկել, ավտոմատ կերպով մեր պատվիրակության լիազորությունները հաստատվել են: Եթե որևէ մեկը մտադիր էր դա վիճարկել, ապա նա պետք է համոզեր առնվազն տասը պատգամավորի ոտքի կանգնել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: