|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը` նրա ոստիկանապետը` Վլադիմիր Գասպարյանը, չի գտնվել այդ կեղծ երդման արարողությանը: Շուրջ 8 հազար ոստիկան այդ օրը լսեց Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանք ժողովրդի հետ միասին տոնում էին նոր Հայաստանի ծնունդը»,- ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` լրագրողների խնդրանքով բացատրելով,, թե ինչ շահեց նոր Հայաստանը Վլադիմիր Գասպարյան- Րաֆֆի Հովհաննիսյան բարեկամությունից:
Նա հպարտությամբ հայտարարեց, որ ապրիլի 9-ին իրենք Վլադիմիր Գասպարյանի հետ չեն գնացել կեղծ երդման արարողությանը: «Նա եկել, միացել է ժողովրդին եւ աղոթել: Նա ինքն է եկել կանգնել մեր կողքին: Ամենակարեւորն այն է, որ մենք չենք գնացել»,- նշեց Փոստանջյանը: