կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-08 11:30
Իրավական

Հրդեհված տանը պարանոցը կտրած աղջկա դի են գտել

Հրդեհված տանը պարանոցը կտրած աղջկա դի են գտել
Մայիսի 8-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:
Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհի մարումից հետո օպերատիվ խումբը հյուրասենյակում գտնվող մահճակալին հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: