Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 12:09
Իրավական

10-րդ հարկի Արմենն ու ''լիֆտի աշխատող'' Կարոյի կինը կաշառք են բաժանում

10-րդ հարկի Արմենն ու ''լիֆտի աշխատող'' Կարոյի կինը կաշառք են բաժանում

Ժամը 11:30-ի դրությամբ ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:

 

7/32 տեղամասում (108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում: 08/08 տեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում:

 

08/08` հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից`, պատճառաբանելով, որ չի ճանաչում, իսկ անծանոթ անձինք տարածքում, նախագահի հովանավորությամբ, անարգել շրջում են:

 

8/17` կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն, կազմվել է արձանագրություն:

 

11SS700 կանաչ գույնի BMW մակնիշի մեքենան Աջափնյակի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի բակում փող է բաժանում:

 

88 AO 888 AUDI Q7 սև գույնի մեքենան են նստում մարդիկ, փող վերցնում եւ գնում քվեարկության: Այս պահին այն կատարվում է 16-րդ թաղամասի 23 շենքի բակում: Բաժանողներից մեկը 23 շենքի 10-րդ հարկի Արմենն է, մյուսը` «լիֆտի աշխատող» Կարոյի կինը: