կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 09:09
Հասարակություն

Ուրիշներին վերացնելու կոչերի փոխարեն՝ որդուդ դաստիարակեիր. Փաշինյանի աջակցի անչափահաս որդին՝ 4 երիտասարդի մահվան պատճառ

Ուրիշներին վերացնելու կոչերի փոխարեն՝ որդուդ դաստիարակեիր. Փաշինյանի աջակցի անչափահաս որդին՝ 4 երիտասարդի մահվան պատճառ

ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լսեք փետրվարի 17-ին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ճանապարհամերձ մի քանի համայնքներում «չնախատեսված» կանգառ կատարած Փաշինյանի հետ «պատահական» հանդիպած մարդկանց խմբի այս ներկայացուցչի դուրս տվածը։ Խնդրում եմ տեսանյութը դիտել, հետո նոր շարունակել կարդալ։
 
Դիտեցի՞ք, լսեցի՞ք։ Հիմա շարունակեմ։ Երեկ, մարտի 14-ին, Թալին-Կաթնաղբյուր ճանապարհին, սրա 15 ամյա անչափահաս որդին, հոր Opel մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած՝ ժամը 19։40-ի սահմաններում, Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 16-ամյա Մարատ Խ.-ն, 16-ամյա Յուրի Ա.-ն, 16-ամյա Էդգար Գ.-ն, 16-ամյա Սարգիս Ա.-ն և մեքենան վարող Արթուր Հ.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ, բացի վարորդից, մյուս չորս ուղևորները՝ նրա համադասարանցի Սարգիս Ա.-ն, Յուրի Ա.-ն, Մարատ Խ.-ն և Էդգար Գ.-ն դժբախտաբար մահացել են: Ահավոր ողբերգական ավտովթար ... 
 
Բա հիմա այս անչափահաս «վարորդի» հորը չասե՞ս, այ տականք, ուրիշներին վերացնելու ժեխական մոլուցքի փոխարեն՝ այդ էներգիադ օգտագործեիր որդուդ ճիշտ դաստիարակման գործում, ոչ թե ապօրինաբար մեքենան դնեիր տակը և նրան դարձնեիր հանցագործ, որի հետևանքով չորս դասընկերները չմահանային։ Ես որդուն ոչինչ չունեմ ասելու, միայն իրոք ապաքինում ու առողջություն եմ մաղթում, նա մեղավոր չէ, անչափահաս երեխա է, 15-ամյա արկածներ որոնող ու սխալ դաստիարակություն ստացող, որն իր ողբերգական հետևանքը բերեց։ Ու նա հետայսու պետք է ապրի՝ ողջ կյանքում այս ծանր բեռը կրելով ... Բա դու եքա մարդ, չգիտեի՞ր, որ անչափահասի կողմից մեքենա վարելն անօրինական է։ Ու նախկինում էլ ԱԱԾ սահմանապահական զորքերի սպա ես եղել, փոխգնդապետ։ Զինվորներիդ հետ պատկերացնում եմ, թե ոնց ես որպես հրամանատար աշխատել, եթե սեփական որդուդ հետ ճիշտ չես աշխատել ու դաստիարակել։ Ու դու այս տեսանյութում խոսում ես «հներից», ատելությամբ ստեր տարածում Դաշնակցության ու այլոց մասին։ Տո հենց հինը դու՛ ես, նախկին տարիներին, երբ ծառայում էիր՝ հենց քո տեսակից էին մարդիկ զզված։ Ու խոսում ես «հներին» վերացնելու մասին, սիրելի վարչապետիդ էլ «խելք ու խրատ ես տալիս»՝ ազգը վերջնական կործանման տանելու համար։
 
Չեմ չարախնդում, հակառակը՝ շատ ծանր տարա այս գույժը, ահավոր ողբերգություն է տեղի ունեցել, բայց երբ մարդը բերանն է բացում ուրիշների հասցեին՝ լավ կլինի, որ մի հատ նախապես իրեն հայելու մեջ նայի ու իր անցած ոչ լուսավոր ճանապարհը հիշի։
Խորը կսկիծով ցավակցում եմ մահացած 4 տղաների հարազատներին։ Սա բոլորիս ողբերգությունն է ...
 
Հ.Գ. Ողբերգական դեպքի հղումը՝ մեկնաբանությունների դաշտում»։