|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ուշադրությամբ հետեւել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ քարոզարշավին: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում, երբ գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել:
Բեգլարյանի կարծիքով` քաղաքապետի ամենաարժանի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ տեղական ինքնակառավարման ոլորտից ամենագիտակն է: «Քաղաքապետի մնացած թեկնածուներին լսելիս տպավորություն է, որ գոնե մեկ անգամ Երեւանի մասին օրենքը չեն կարդացել»,- նշեց նա:
Բեգլարյանը կարծում է, որ այս ընտրություններում կհաղթի ՀՀԿ-ն: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Տարոն Մարգարյանի վարկանիշը, պատասխանեց` մայիսի 5-ին բոլորս կտեսնենք: