Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցող հյուրերի թվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Մեծ դժվարությամբ Կարեն Կարապետյանը կարճ զրույց ունեցավ Yerkir.am-ի թղթակից հետ:
- Պարո'ն Կարապետյան, առջեւում Երեւանի ավագանու ընտրություններ են...
-Ճիշտն ասած տեղյակ չեմ, բայց հուսով եմ, որ կլինեն արդար, լավ ընտրություններ:
-Գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի շանսերն ինչպե՞ս կգնահատեք: Ասում են` նա Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է:
-Ես համամիտ եմ այդ կարծիքին (ժպտում է):
-Ձեզանի՞ց էլ լավն է:
-Իհարկե (կրկին բազմանշանակ ժպտում է):
-Բայց մենք այդ կարծիքին չենք` շատերը:
(Ծիծաղում է):
- Եվ ի՞նչ եք կարծում կհաղթի՞ «լավագույն» քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
- Կարծում եմ` այո, հուսով եմ:
-Կասե՞ք` ինչով է Տարոն Մարգարյանն այդքան լավը:
- Յուրաքանչյուր հաջորդ քաղաքապետ պետք է ավելի լավը լինի, տրամաբանությունը դա է հուշում:
-Բայց այդ ի՞նչ է արել Ձեզ հաջորդող քաղաքապետը, որ Դուք չէիք արել: Կարո՞ղ է ավելի շատ նստարան է դրել, ավելի շատ ծաղիկ է տնկել...
-Այո, այո (ժպտում է)... «Հայռուսգազարդի» այսօրվա տնօրենն ինձանից, որպես տնօրեն, ավելի լավն է, եւ ես համոզված եմ եւ շատ եմ ցանկանում, որ «Հայռուսգազարդի» հաջորդ տնօրենն ու Երեւանի հաջորդ քաղաքապետը լինեն շատ ավելի լավը:
-Պարո'ն Կարապետյան, ախր շատ համեստ եք:
-Դեեե (ծիծաղում է):
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ