Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցության կենտրոնական շտաբն ահազանգ է ստացել, որ ոմն Վարդան Ստեփանյան, զանգահարել է Արաբկիրի ընտրատեղամասային հանձնաժողովի դաշնակցական անդամներին, ներկայացել կուսակցության անունից եւ հայտնել, որ մայիսի 4-ին` ընտրություններից մեկ օր առաջ կայանալիք` հանձնաժողովների նիստերից հետո նրանց մոտենալու է Արթուր Խուրշուդյան անունով անձնավորությունը եւ, նրա արտահայտությամբ, «բան է տալու». տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
41-ամյա Արթուր Խուրշուդյանը բնակվում է Արաբկիրում, Սունդուկյան 78 հասցեում։ Նա Հանրապետականի տեղական կազմակերպության խորհրդի անդամ է, ընտրական գործերում ակտիվ դերակատար։ Նրա անունը շրջանառվել էր մամուլում դեռեւս 1999 թվականին, երբ արաբկիրցի մի քաղաքացի բողոքել էր, որ իր որդուն Արթուր Խուրշուդյանը ծեծել է։