կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 16:28
Աշխարհ

Կիպրոսի խորհրդարանը շրջապատված է

Կիպրոսի խորհրդարանը շրջապատված է

Կիպրոսի խորհրդարանի շենքը շրջապատված է ուղեփակոցներով, ոստիկանությունը փակել է շենքին հարող բոլոր փողոցները` սպասելով ցուցարարներին, որոնք բողոքում են հակաճգնաժամային օգնության պայմանների վերաբերյալ հուշագրի դեմ: Երեկոյան օրենսդիրները քննարկելու եւ քվեարկության են դնելու Կիպրոսի կառավարության եւ միջազգային վարկատուների եռյակի միջեւ կնքված փաստաթուղթը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

 

Հակաճգնաժամային ծրագրի իրականացման համար պահանջվում է 23 մլրդ եվրո: 10 միլիարդը տրամադրում են ԵՄ-ն եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, իսկ մնացածը պետք է հայթայթի Կիպրոսը, առաջին հերթին` մեծությամբ երկրորդ` Կիպրական ժողովրդական բանկի լուծարման եւ խոշորագույն` Կիպրոսի բանկի վերակառուցման ճանապարհով` ավանդատուների չերաշխավորված դեպոզիտների հաշվին: Դրա հետեւանքով ավանդատուները կկորցնեն իրենց ներդրումների 40-60 տոկոսը` Կիպրոսի բանկում, եւ 100 տոկոսը` Կիպրական ժողովրդական բանկում: