|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կիպրոսի խորհրդարանը այս գիշեր օրենքներ է ընդունել երկրի բանկային համակարգի առողջացման համար` հուսալով, որ կհամոզի ԵՄ եւ ԱՄՀ վարկատուներին, որ այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հակաճգնաժամային ծրագիրը կենսունակ է. տեղեկացնում է Росбалт-ը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիասը եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդները մտադիր են հանգստյան օրերին մեկնել Բրյուսել, որպեսզի ԵՄ ղեկավարությանը ներկայացնեն կղզու «փրկության ծրագիրը»:
Ավելի վաղ վարկատուները համաձայնել էին Կիպրոսին ընդամենը 10 մլրդ եվրո տրամադրել, մինչդեռ ֆինանսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է 16 մլրդ եվրո: Մնացած 6 մլրդը դրվել էր Կիպրոսի կառավարության ուսերին, որը նախ ծրագրում էր հարկել բանկերում եղած դեպոզիտները, սակայն դա խուճապ առաջացրեց բանկերում ներդրումներ ունեցողների շրջանում: Խորհրդարանը մերժեց այդ օրինագիծը, սակայն պահպանվում է բանկերի փակման սպառնալիքը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի պատվիրակության բանակցությունները Մոսկվայում եւս հաջողությամբ չեն պսակվել: Ռուսաստանին չեն հետաքրքրել Կիպրոսի առաջարկները` Միջերկրական ծովի գազի եւ նավթի առափնյա պաշարները: