Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իջևանի համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Սամվել Առաքելյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում լարվել են:
Մարզպետը ՀՀԿ-ականների շրջանում տեղեկություններ է տարածել, որ Սամվել Առաքելյանը Ազգային ժողովի, ՀՀ նախագահի, Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել է նախընտրական գումարները, որ բաժանի ժողովրդին, սակայն չի արել, ինչն էլ վատ ցուցանիշների պատճառ է դարձել: Ս. Առաքելյանը եղել է Իջևանի ՀՀԿ շտաբի պետը: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Արմեն Ղուլարյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել:
Իսկ ՀՀԿ-ական Ս. Առաքելյանը հավաստիացրել է, որ իրականում նման բան գոյություն չունի. «Իմ և մարզպետի հարաբերությունները շատ լավ են, մեզ մոտ որևիցե մեկ անգամ լարվածություն չի եղել: Բոլոր ընտրություններին էլ մենք շատ նորմալ աշխատել ենք ու որևիցե ընտրության էլ գումար չենք բաժանել: Բացառվում է, որ Ղուլարյանը նման բան ասի, որովհետև նման բան լինել չէր կարող»: