| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով այժմ գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը, այս տարվա հոկտեմբերին ինքնակենսագրական գիրք կհրատարակի` «Իմ ֆուտբոլ» խորագրով:
Մոուրինիոյի մասին գրված մի քանի գրքեր կան, սակայն նոր գիրքը գրված է լինելու հենց նրա կողմից` յուրահատուկ պորտուգալական ոճով: Ինքնակենսագրության մեջ մարզիչը, ով հունվար ամսին դարձավ 50 տարեկան, անդրադարձել է իր մարզչական կարիերային` «Ինտեր»-ի վերելքներին, «Չելսի»-ում կատարած աշխատանքին և ներկայիս ակումբի` Մադրիդի «Ռեալ»-ի իրավիճակի մասին: РИА «Новости»-ի հաղորդմամբ` գիրքը ներառում է շատ պատմություններ, որոնք նախկինում հրապարակված չեն եղել:
Իր մարզչական կարիերայի ընթացքում պորտուգալացին երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը («Պորտու»-ի և «Ինտեր»-ի հետ), ՈՒԵՖԱ-ի գավաթը: Նրա ղեկավարած ակումբները դարձել են երկրի առաջնության չեմպիոններ, մի քանի անգամ` գավաթակիրներ և սուպերգավաթակիրներ: