Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել` լավագույն նվագախմբերը համերգով հանդես են գալիս Հայաստանում:
Մեր դիտակմանը, թե հնարավո՞ր է՝ Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված միջոցառումներին ինչ-որ կերպ նաեւ Վիեննայի նվագախումբը մասնակցի, Պողոսյանը նշեց, որ փորձը ցույց է տալիս՝ Հայաստան այցից հետո գրեթե բոլոր նվագախմբերը Խաչատրյան են ներառում իրենց ծրագրում. «Մենք ուղարկել էինք նոտաները, որպեսզի հայաստանյան համերգին իրենք Խաչատրյանի գործերից կատարեին, սակայն նրանք ուղղակի չհասցրին: Համերգից հետո մենք զրուցելու ենք, եւ ես առավել քան վստահ եմ, որ ինչ-որ կերպ, այո, մասնակցություն կլինի»:
Գործարար, բարեգործ, Հայաստանի «ՎիվաՍել-ՄՏՍ» բաժնետիրության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ, իր հերթին, նշեց, որ նման համերգները մեծ աշխուժություն են մտցնում մեր երկրի երաժշտական կյանքում: «Հրաշալի է, որ հենց այսպիսի նվագախմբեր են հրավիրվում Հայաստան: Այս պահին մեզ շատ են հարկավոր նման բարձր մակարդակով ելույթները»,- ասաց նա: