Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ապրիլի 10-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական 9-րդ փառատոնի շրջանակներում կներկայացվի Անջեյ Ժուրովսկու մշակմամբ «Շեյլոկ» սցենարի հիման վրա՝ Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված համանուն լեհական ներկայացումը /գլխավոր դերակատար Պյոտոր Կոնդրատի/. yerkir.am-ին տեղեկացրին փառատոնի մամլո ծառայությւոնից:
Այս տարի փառատոնը նվիրվում է վերջերս կյանքից հեռացած ռուսաստանցի շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկուն, այդ իսկ պատճառով փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել նաև Ժուրովսկու այրին` Մալգորզատա Ալինա Ժուրովսկան:
Փառատոնի փակումը տեղի կունենա ապրիլի 13-ին. Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացմամբ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր` Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան` «Շեքսպիրին ընթերցելիս» ներկայացմամբ: