|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախարարության` մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերը Սերժ Սարգսյանի` վաղը կայանալիք երդման արարողության կապակցությամբ բերվել են մարտական` առաջին պատրաստականության վիճակի: Ըստ մեր հավաստի աղբյուրների` զինվորականներին արդեն հրահանգել են, թե անհրաժեշտության դեպքում ով ինչ դիրք է զբաղեցնելու եւ ինչ առաջադրանք կատարելու:
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ նման հրահանգ են ստացել, մասնավորապես` Երեւանում եւ Երեւանին հարակից տարածքներում տեղակայված զորամասերը, որոնք արդեն կազմ-պատրաստ սպասում են հետագա հրահանգների:
Հիշեցնենք, որ վաղը` ապրիլի 9-ին, պետք է կայանա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները պատրաստվում են խոշոր հանրահավաք ու երթ կազմակերպել Երեւանում: