Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը շաբաթ օրը հայտնել է, որ չինական զորքերը գտնվում են մարտական պատրաստության մեջ՝ Թայվանի նեղուցում ամերիկյան ռազմանավի անցումը որակելով «անհանգստացնող»:
Ինչպես հայտնում է CGTN կայքը, Արևելյան Չինաստանի հրամանատարի խոսնակը հայտնել է, որ չինացի զինվորականները ուրբաթ հետևել են Թայվանի նեղուցում USS Barry ռազմանավի տեղաշարժին:
«Միացյալ Նահանգները բազմիցս իրականացրել է նման սադրիչ գործողություններ: Բանակը վճռականորեն պաշտպանում է երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Շի Յին:
Նրա խոսքով՝ չինական բանակը մարտական վարժություններ է անցկացրել ծովում և օդային տարածքում՝ Թայվան կղզու հարավարևմտյան շրջանում՝ փորձելով բարելավել զինված ուժերի մարտունակությունը:
«Նման զորավարժությունները պարբերաբար անցկացվում են՝ հիմնվելով Թայվանի նեղուցում անվտանգության պահպանման անհրաժեշտության և Չինաստանի ինքնիշխանության վրա»,- ասել է Շի Յին:
ԱՄՆ բանակի միացյալ շտաբի պետի տեղակալն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ամենավտանգավոր սպառնալիքն է: «Մեր ռազմական ռազմավարությունը պետք է արագ զարգանա՝ չինական սպառնալիքին դիմակայելու համար»,- ասել էր Ջոն Հեյթոնը: