|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Բաքվում` Նարդարան ավանում անցկացվելու է հանրահավաք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականի պահանջով. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Ապրիլի 1-ին նույն ավանում հանրահավաք է կազմակերպվել` ի պաշտպանություն աստվածաբան հաջի Թալեհ Բաղիրովի, որի ժամանակ ցուցարարներն իշխանություններին մինչեւ ապրիլի 5-ը ժամանակ են տվել` աստվածաբանին ազատելու համար, հակառակ դեպքում` խոստացել են հանրահավաքներ անցկացնել երկրի նախագահի հրաժարականի պահանջով:
Բաղիրովը ձերբակալվել է մարտի 31-ին: Նրան մեղադրում են թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ: Աստվածաբանին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Ձերբակալված է նաեւ Բաղիրովի վարորդը` զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով: