|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «SOS! ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է» կարգախոսով:
Jnews-ի հաղորդմամաբ, հանրահավաքի կազմակերպիչներից մեկն է հասարակական գործիչ, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի նախկին տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի նախկին ղեկավար Լևոն Չիդիլյանը: Այս հանրահավաքի կազմակերպմանը միացել են նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ և կազմակերպություններ:
Միջոցառման նկարագրությունում մասնավորապես նշված է.
«Վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից:
Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձեռբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:
Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում:
ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ է անում ոչնչացնել համայն հայության Մայր Եկեղեցին՝ պառակտելով համասփյուռ հայությանը, սեպ խրելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միջև, բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին։
Կոչ ենք անում վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում։
Հասցե՝ Թբիլիսի, Ավլաբարի, Արմազի փողոց 18»։