|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շվեդիայի գերագույն դատարանի դատավոր Ստեֆան Լինդսկոգը կարծում է, որ Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից արտահանձնելու դեպքում, հավանական է, որ Ստոկհոլմը ամերիկյան իրավապահ մարմիններին կհանձնի Wikileaks-ի հիմնադրին:
«Բոլորովին պարտադիր չէ, որ պետությունը կամ դրա ճյուղերից մեկը միշտ ճիշտ քայլեր կատարեն»,- հայտարարել է նա:
Վերլուծաբանները քննադատորեն են մոտեցել այս հայտարարությանը, որն արվել է քննության փուլում գտնվող գործի վերաբերյալ: Նրանք նշում են նաև, որ այս հայտարարությունից հետո շվեդական դատարանի անաչառությունը կասկածի տակ է դրվում:
Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում Շվեդիայի իշխանությունը Էկվադորից ակտիվորեն պահանջում է Ասանժի արտահանձնումը: Իսկ Ասանժն արդեն տասն ամիս է, ինչ թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությանը հատկացված շենքում: Հարավամերիկացիները նրան քաղաքական ապաստան են տվել: