կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-28 14:28
Հասարակություն

ԿԳՆ-ն կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը. «Այբ»

ԿԳՆ-ն կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը. «Այբ»

Երեկ ԿԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի` ավարտվել է «Արարատյանն բակալավրիատ»-ում ուսումնասիրությունը և հայտնաբերվել են որոշ թերացումներ: «Այբ»-ն այսօր հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. ««ԿԳՆ-ը կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հերթական անգամ դրսեւորեց նույն գործելաոճը եւ մինչեւ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։

«Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների եւ դրանց արդյունքների վերաբերյալ որեւէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու եւ մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը եւ ուսումնասիրության արդյունքները: Վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, եւ տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը եւ տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ:

Իսկ մինչ այդ առաջարկում ենք Արարատյան բակալավրիատի ստեղծմանն ու փաստերին ծանոթանալ այս տեսանյութում. այն լույս է սփռում շատուշատ հարցերի վրա»։