|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիացի նկարիչ, գրող եւ կինոռեժիսոր Ժան Կոկտոյի` «Պառկած պատանին» նկարն աճուրդում վաճառվել է ռեկորդային` 32,5 հազար եվրո գումարով: Նկարի նախնական գումարը եղել է 2,5-3 հազար եվրո. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Էլեկտրոնային աճուրդում ներկայացվել է Կոկտոյի 32 աշխատանք: Դրանցից եւս մեկը մեծ հետաքրքրություն է առաջացրել, որին, ըստ փորձագետների, պատկերված է նկարչի ընկեր` դերասան Ժան Մարեն` Բաքոսի կերպարով: Այն վաճառվել է 9,6 հազար եվրոյով:
Նկարների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 186 հազար եվրո:
Համարվում է, որ Կոկտոն նախանշել է սյուրռեալիզմի ի հայտ գալը: Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Մարսել Պրուստը, Անդրե Ժիդը, Սերգեյ Դյագիլեւը, Պաբլո Պիկասոն եւ այլք: Կոկտոն եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ, Պատվո լեգեոնի կոմանդոր: