Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ժամանակի» տեղեկություններով՝ Աբովյան փողոցում Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող հսկա գետնանցումը տրվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Թերթը հիշեցնում է, որ այդ անցումից վերջերս հանեցին գրավաճառներին: Գործընթաց, որն ավելի վաղ էր սկսվել՝ մոտ մեկ տարի առաջ, բայց վարձակալներին հաջողվեց այն մի փոքր հետաձգել: Անցումում կա նաեւ հսկա տարածություն, նշում է թերթը, որտեղ խորհրդային տարիներից ի վեր բազմաթիվ խանութներ կան:
«Ժամանակի» տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանին հենց այդ տարածքն է անհրաժեշտ, որտեղ ՊԵԿ նախագահը ցանկանում է վերանորոգումից հետո հսկա խանութ բացել: Չի բացառվում, սակայն, որ վերանորոգի եւ վարձակալության տա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, նշում է թերթը, որ գրավաճառները անցումը վերանորոգելուց հետո կարող են վերադառնալ եւ շարունակել իրենց գործունեությունը: Նրանց հավանաբար նորից կտրվեն անցումի հենց անցումային եւ ոչ թե առեւտրային հատվածները: