|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում դարձավ դուբլի հեղինակ, խոսել է խաղի և դրանից իր տպավորության մասին:
«Մեզ այսօր հենց սա էր պետք, ոչ միայն նրա համար, որ անցնենք հաջորդ փուլ, այլև որ մոռանանք այն, ինչ եղավ Միլանում: Սրանից լավ արդյունք պատկերացնել չէի կարող: Վստահ եմ, որ երկրպագուները գիտեին` ինչպես կարձագանքենք մեր գլխին թափված քննադատություններին: Պետք էր խաղալ մեզ համար արդեն սովոր խաղ, և մենք դա արեցինք»,- ասել է Մեսսին:
Այս հանդիպումում երկու գոլ խփելուց հետո արգենտինացի Մեսսին, ով արդեն դարձել է 25 տարբեր ռեկորդների հեղինակ, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլից հետո: Մեսսին իր ակտիվում ունի 58, իսկ Ռաուլը 71 գոլ: