| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, «Հրապարակի» հաստատ տեղեկություններով, նրա ու Միխայիլ Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել՝ Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:
Երեկ թերթը փորձել է պարոն Բաղդասարովից ճշտել՝ ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասել է. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է՝ «ես ժամանակը չունեմ», ու անջատել հեռախոսը:
Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, գրում է թերթը, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:
Ի դեպ, թերթի հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը: