կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 16:00
Հասարակություն

Միխայիլ Բաղդասարովն աշխատանքից ազատել է ''Միկա ցեմենտ''-ի տնօրենին

Միխայիլ Բաղդասարովն աշխատանքից ազատել է ''Միկա ցեմենտ''-ի տնօրենին

Միխայիլ Բաղդասարովն աշխատանքից ազատել է Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին. նոյեմբերի 1-ից նա այլևս չի աշխատում գործարանում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Նաիրա Մարտիրոսյանը:

 

Հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ է ազատվել աշխատանքից, նա պատասխանեց. «Դուք դա Բաղդասարովից հարցրեք, հիմա մարդը ինքն է իրավասու` ազատի ինձ կամ պահի»:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Նաիրա Մարտիրոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված էր օրերս տեղի ունեցած ողբերգական ու աղմկոտ մի իրադարձությունով, նաեւ` գործարանում աշխատող բանվորների դժգոհություններով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը նոյեմբերի 2-ի իր համարում գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում. տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից` 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է:

 

Նաիրա Մարտիրոսյանը, վերոնշյալ դեպքի հետ կապված,  մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը կապ չունի դրա հետ, որովհետև բացակայել է Հայաստանից և միայն երեկ է վերադարձել: «Գործարանի կառավարիչը ՎՏԲ բանկն է և հենց նա էլ նշանակել է գործարանի լիազոր կառավարիչ: Ես չեմ կարող ասել` կշարունակե՞մ, առհասարակ, աշխատել այդ գործարանում, թե՞` ոչ»,- ասաց նա:

 

Նշենք, որ Միխայիլ Բաղդասարովը չի կարողացել վճարել ՎՏԲ բանկի վարկերը, ինչի հետեւանքով գործարանը փոխանցվել է ՎՏԲ-ին: Հրազդանի «Միկա-ցեմենտ» գործարանն այսուհետ հանդես է գալու «Ցեմենտ-Սերվիս» անունով: