| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2015թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը:
«Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,-ասել է նա: Մեր հարցին, թե բիզնես փակելու գործոններից մեկն արդյոք Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել:
«Դե, դժվար չէ կռահել: Բայց կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին կսկսի բիզնեսով զբաղվել. «Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն ինչ-որ բան կլինի»,-ասել է Բաղդասարովը՝ հավելելով, որ դեմ չէ այդ հարցերի շուրջ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում