Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Մարտի 20-ին` ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել Աշտարակ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Նիվա» մակնիշի 55 ՕՕ 880 պետհամարանիշով և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LP 679 պետհամարնիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1983 թ. ծնված Սլավիկ Մարտիրոսյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: