|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ապրիլի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում՝ Նորավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 26 OU 294 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Ու.) և «Mercedes» մակնիշի 34 AO 353 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները.
Ա.Ա.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց, իսկ Վ. Ու.-ն տեղի ուժերով տեղափոխել է «սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: