կարևոր
502 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-12 12:52
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում

Նիկոլ Փաշինյանի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անթալիայից հրապարակած տեսանյութերը լայն արձագանք են գտել թուրքական մամուլում։ Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել վարչապետի առօրյայից դրվագները, որոնք նա ներկայացրել է իր տեսանյութերում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես, թուրքական մամուլն անդրադարձել է Անթալիայից վերցրած բանանին, որը Փաշինյանը ճանապարհին դրել էր բաճկոնի ներքին գրպանը, իսկ ավելի ուշ՝ Դուբլին հասնելուն պես, հանել և դրել սեղանին։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են նաև Փաշինյանի թեյախմության դրվագը՝ այն ներկայացնելով որպես գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս տեղի ունեցած ուշագրավ պահերից մեկը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հրապարակած առօրյա բնույթի տեսանյութերը ոչ միայն հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում, այլև հայտնվել թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։