|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ադրբեջանում օրերս հայտնված` Հայաստանի երկու քաղաքացիները Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով այսօր վերադարձվել են Հայաստան. տեղեկացնում է «Մեդիամաքսը»` վկայակոչելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը:
Մինչ հանձնումը Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են քաղաքացիական անձանց` պարզելու համար ազատ արձակման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը: Նրանք հայտարարել են, որ հայրենիք են վերադառնում սեփական կամքով:
Հիշեցնենք, որ Տավուշի 87-ամյա բնակիչ Մնացական Քառյանը սահմանը հատել էր մարտի 16-ին, իսկ Այգեհովիտ գյուղի 47-ամյա բնակիչ Անահիտ Առաքելյանը` մարտի 17-ին: