|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը:
Հիշեցնենք, որ թերթը «Հայփոստ»-ի միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունից նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր այցելել ոմն Գուրգեն Աղաջանյան և հայտնել, թե ինքը «վիրավորված» է Կիրակոսյանի և Մարկոսյանի փոխարեն՝ պահանջելով 800 հազար դրամի փոխհատուցում: Բարեբախտաբար, թերթը հաղթեց դատարանում:
«Ժողովուրդը» նաև տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, նույն դատարանում տեղի է ունենալու «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությունը «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հիշեցնենք, որ Խաչիկը «Ժողովուրդ»-ից պահանջում է 6.2 մլն դրամի փոխհատուցում: