| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այսօրվա մամուլի այն հրապարակման վերաբերյալ, թե խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել արդարադատության նորանշանակ նախարարի դեմ:
Դրանում, մասնավորապես, ասվում է. «Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:
Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է»: