կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-09 19:17
Առանց Կատեգորիա

Թուրքի դատական հայցը` հայի դեմ

Թուրքի դատական հայցը` հայի դեմ

Ծագումով թուրք Սիրմա Օրանը, ով Ֆրանսիայում առաջին անձն էր, որ 2010թ. դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով եւ 1500 եվրո գումարի չափով տուգանք վճարել, ենթադրվում է՝ չի շահի հայի դեմ ներկայացրած իր դատական հայցը: Այս մասին հայտնում է yerepouni-news.com կայքը:



Նա մեղադրում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի 2002-2009թթ.-ի ատենապետ, «Ֆրանս Արմեն» պարբերականի նախկին խմբագիր Լորան Լեյլեկյանին՝ իրեն «Ցեղասպանության ուրացող» անվանելու համար: Դատավարության ընթացքում Լեյլեկյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողները փորձում են հարցը քաղաքական հարթությունից իրավական տեղափոխել: Մինչդեռ Օրանը խուսափել է հստակ պատասխաններ տալ Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ: Մասնավորապես, նա չի բացատրել, թե ինչու է մասնակցել 2006թ. Լիոնում «Գորշ գայլերի» կազմակերպած ցույցին, որի մասնակիցները բողոքում էին այս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման դեմ:

 

Թե հօգուտ ում կկայացվի դատական վճիռը, հայտնի կդառնա փետրվարի 28-ին:

 

Տեղեկացնենք, որ Սիրմա Օրանը Ֆրանսիայում 2008թ-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Լիոնում առաջադրվել էր իբրեւ խորհրդի թեկնածու եւ դատի էր տվել սոցիալիստ քաղաքապետ Ժան Պոլ Բրետին` պնդելով, որ վերջինն իրենից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ հանել թեկնածությունը, ինչն էլ սպիպված է եղել անել։

 

Իսկ թրքուհու հայրը՝ Բասքըն Օրանն այն թուրք մտավորականներից է, ովքեր նախաձեռնել էին 1915թ-ի իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու արշավը: Հարկ է նշել, որ այդ իրադարձությունները «Մեծ Եղեռն» անվանող Օրանը հրաժարվում է գործածել Ցեղասպանություն բառը: