Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն կես ժամ է` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհանիսյանի համախոհները փորձում են նրա համար վրան տեղադրել հրապարակին կից ոչ ասֆալտապատ տարածքում, ինչը ոստիկաններն արգելում են:
Նշենք, որ «Ժառանգության» դիմումին ի պատասխան` քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ Ազատության հրապարակը պատմա-մշակութային արժեք է եւ արգելվում է այդտեղ՝ ասֆալտապատ տարածքում, վրան կանգնեցնել: «Ժառանգության» համակիրներն էլ վրանը փորձում են տեղադրել ոչ թե ասֆալտին, այլ հարակից կանաչ տարածքում` սրճարանի կողքին:
Ոստիկանության եւ «Ժառանգության» համակիրների միջեւ քաշքշուկից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առանձնացան` զրուցելու, իսկ մինչեւ այդ բավականին երկար լարված զրույց տեղի ունեցավ ոստիկանության եւ մարդկանց միջեւ:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան` Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ ոստիկաննությունը փաստարկ է բերում, թե իբր վրան տեղադրելով խախտվում է այլ քաղաքացիների, մասնավորապես` հարակից սրճարանի այցելուների իրավունքները:
«Նրանք իրավունք չունեն նման փաստարկ բերելու, որովհետեւ եթե սրճարանի որեւէ այցելուի գեղագիտական ճաշակն է խախտվում կամ հորիզոնն է փակվում, եւ նա չի կարողանում սուրճ ըմպելիս վայելել Օպերայի գեղեցկությունը, ապա այդ քաղաքացին կարող է դիմել դատարան, եւ պարոն Օսիպյանը կարող է գնալ եւ դատարանում պաշտպանել այդ քաղաքացու գեղագիտական իրավունքի շահերը»,- հայտարարեց Սաֆարյանը:
Մեր այն դիտարկմանը, որ ոստիկանությունն ասում է նաեւ, որ կանաչապատ տարածքում վարն տեղադրելու համար էլ պետք է դիմեն քաղաքապետարան, նա հայտարարեց, որ եթե անհեթեթեթությանը տուրք տան, պետք է գնան կադաստրից վկայական բերեն եւ այդ վկայականի հիման վրա հատակագծում նշեն կոնկրետ վայրը:
«Այս երկիրբ ամեն տեսակի մարազմատիկ ենթադրությունների համար չէ»,- հայտարարեց Սաֆարյանը եւ ընդգծեց, որ առանց ոստիկանապետի գիտության նման գործողություն չէր արվի:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը եւս հրապարակում է եւ հայտարարել է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ եւ համաչափ չեն:
Սաֆարյանը հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, վրանը տեղադրելու են: