|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել զինվորական ծառայության ժամանակ սպանված զինվորների ծնողները` պահանջելով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Բավական երկար սպասելով և այդպես էլ նախագահականից որևէ պատասխան չստանալով` ծնողները, ցուցապաստառներ պարզած, որոշեցին փողոցը փակել, երթևեկությունը կանգնեցնել: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Քաշքշուկ սկսվեց:
Մինչ այդ` մահացած զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, վատացել էր: Նախագահի նստավայրի մոտ շտապօգնության մեքենա էր կանգնած: