Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ հայտնի դարձավ սարսափազդու և արտառոց մի դեպքի մասին. մայրը սպանել է իր նորածնին` ծննդատանը: 27-ամյա Վ.Ա.-ն մարտի 10-ի ուշ երեկոյան ծննդաբերել է Աբովյանի ծննդատանը: Նա լույս աշխարհ է բերել առողջ տղա երեխա: Հաջորդ օրը բժիշկները երեխային մահացած են գտել:
Ավելի ուշ պարզվել է , որ նրա մահվան պատճառը մայրն է :Վ. Ա-ն խոստովանել է իր հանցանքը` հայտարարելով, թե չի ցանկացել իր երեխայի ծնունդը, իսկ հղիության մասին ուշ է իմացել: Ոստիկանությունում նա պատմել է, որ ծածկոցով փակել է երեխայի բերանը, գլխից բռնած հարվածել պահարանին, դեմքով խփել հատակին:
Նորածնի մահված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Երեխայի դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանվածը Վ.Ա-ի 3-րդ երեխան էր:
Ըստ որոշ տեղեկությունների` կինը բաժանված է ամուսնուց, իսկ նրանց 8 և 13-ամյա երեխաները գտնվում են հոր խնամքի տակ: