Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլում փորձում են պաշտոնյաներին արգելել օգտագործել «կոռուպցիային վերաբերող բառապաշար», ինչպիսիք են հետևյալ արտահայտությունները` «Շնորհակալությունը հացին չես քսի», «Այդ հարցը բարդ է, բայց հնարավոր է լուծել», «Կպայմանավորվենք» և այլն:
Այս մասին գրում է անգլիական The Guardian-ը, որն էլ նման տեղեկություններ է փորձել գտնել ՌԴ աշխատանքի և սոցապահովության նախարարության փաստաթղթերը ուսումնասիրելիս:
«Ո'չ ձերբակալությունների, ո'չ քարոզչության, ո'չ էլ տուգանքների միջոցով չկարողացան վերացնել կոռուպցիան Ռուսաստանում: Այժմ Կրեմլը միջոց է փնտրում պաշտոնյաներին արգելել գոնե օգտագործել կաշառակերության մասին բառեր և արտահայտություններ, որպեսզի վերացնի այդ աղտը»,- գրել է The Guardian-ը:
Բրիտանական թերթի աղբյուրի համաձայն` պաշտոնյաներին խորհուրդ է տրվում խուսափել նաև ցածր աշխատավարձերի, չաշխատող բարեկամների, թանկարժեք գույք ձեռք բերելու ցանկությունների և այլնի մասին խոսել:
Աղբյուրը գրում է, որ թե' ցարական Ռուսաստանում, թե' ԽՍՀՄ-ում կոռուպցիան եղել է, սակայն Պուտինի օրոք այն հասել է հսկայական չափերի: