|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Սաղ օլ»․ այսպես, ադրբեջանցիները շնորհակալություններ ու խորը երախտագիտություն են հայտնում Ալեն Սիմոնյանից՝ նախօրեին արած հայտարարության համար։
Հայաստանի կարևոր պաշտոն զբաղեցնող անձը առանց ամոթի հայտարարում է,որ ՀՀ-ում Արցախի պետականության ինստիտուտներ պահելու նպատակ չի տեսնում և համարում, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։
Արցախից հրաժարված իշխանավորները ավելի հաճախ հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցների թոփ-երում, քան հայկական և եթե մեկնաբանությունների մոնիթորինգ իրականացնենք, վստահաբար, Հայաստանի իշխանական վերնախավը Ադրբեջանում ավելի մեծ հարգանք է վայելում։
Հետաքրքիր է, եթե Ադրբեջանում նախագահի ընտություններ լիեին, Հայաստանի իշխող ուժը կհաղթե՞ր Իլհամ Ալիևին։