|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մարտի 12-ին Հայաստան են ներթափանցել Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած տաք հոսանքներ:
Ըստ կանխատեսումների` մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի այդ հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա 8-10 աստիճանով: Քանի որ լեռնային շրջաններում առկա է ձյան ծածկ` 50-80 սմ, որը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կարող է վերածվել հալոցքի, և այդ օրերին սպասվում են տեղումներ, ապա կա վտանգ, որ հանրապետության առանձին հատվածներում կնկատվի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում. հայտնում է ԱԻՆ կայքը:
Մարտի 18-ին ջերմաստիճանը կրկին կնվազի, իսկ առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում են ուժեղ քամիներ: