կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 10:06
Հասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսը լռում է. ''ՀԺ''

Ամենայն Հայոց կաթողիկոսը լռում է. ''ՀԺ''

«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին»,- գրում է «Հայկական Ժաանակ» օրաթերթն ու հավելում.

 

«Մեր թղթակիցը երկու օր է` փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ «Հժ»-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. «Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: Սույն հարցերն անպատասխան են մնացել»: