կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 14:11
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը ոչ ոքի թուրք չի անվանել

Ռուբեն Հակոբյանը ոչ ոքի թուրք չի անվանել

Գեղարքունիքի մարզում հանրահավաքներ անցկացնելու ժամանակ արդեն Վարդենիսի առաջին կանգառից Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ այլոք արդեն հասկացել են, որ ամբողջությամբ ռեպրեսիվ մեխանիզմ է օգտագործվել, մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ հրապարակ եւ իրենց. Ազատության հրապարակում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Նա պատմեց, որ Գեղարքունիքում հստակ զգացվել է, որ սցենար է մշակվել իրավիճակը սրելու համար: Ինչ վերաբերում է Սեւանի դեպքին, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե քրեական տարրին հավաքած քաղաքապետը ապատեղեկատվություն տարածեց, թե իբր ինքը Մարտունիում ու Գավառում ժողովրդին ասել է որ թուրք են եւ տղամարդ չեն:

 

«Երբ տեսել եմ, որ ժողովուրդը վախեցած մեզ է նայում ու ասում են, սրանք կեղծել են ընտրությունները, այս մարդիկ թույլ չեն տալիս, որ մենք մասնակցենք ձեր հավաքներին, ես ասել եմ` բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, ովքեր ահաբեկում են ժողովրդին, ովքեր եկել կանգնել էին հրապարակներում եւ թույլ չէին տալիս, որ ժողովուրդը մասնակցի մե հանրահավաքներին, դրանք մեր ներսի թուրքերն են: Որեւէ մեկին ես թուրք չեմ անվանել»,- իր խոսքերը վերահաստատեց Ռուբեն Հակոբյանը:

 

Այնուհետեւ բանախոսը մեջբերեց Նժդեհի խոսքերը, նշելով, թե քաղաքացուն նսեմացնողները մեր ազգի տականքներն են: Ռուբեն Հակոբյանը կրկնեց, որ թե' իշխանությունները, թե' ոստիկանությունը այդ քայլերի համար պետք է հետաքննություն անցկացնեն եւ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Նա հերքեց նաեւ, թե իրեն ապտակել են: