|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում թերթը մանրամասն ներկայացրել էր, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պարտվել իր մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչների թաղամասերում: Չկա ՀՀԿ գեթ մի փոխնախագահ, որի թաղամասում ՀՀԿ թեկնածուն հաղթանակ է տարել:
Եվ ահա պարզվում է` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պարտվել է այն ընտրատարածքում, որտեղ ինքն է քվեարկել: Խոսքը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 10/06 ընտրատեղամասի մասին է: Այստեղ ընդդիմադիր թեկնածուն ստացել է 410, իսկ Ս. Սարգսյանը` 687 քվե:
Բայց առավել հետաքրքիրն այն է, որ տեղամասի պատասխանատուն եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Մանուկյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետը: